ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ:
Խորհրդարանի փոխնախագահը ողջունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի այցը Ազգային ժողով: Լենա Նազարյանը շնորհակալություն է հայտնել Լարս Ասլան Ռասմուսենին Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաեւ այն սկզբունքային մոտեցումների համար, որոնք նա դրսեւորել է իր ելույթների եւ հանդիպումների ընթացքում:
ԱԺ փոխնախագահը պատասխանել է նաեւ հյուրի հարցերին: